Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

«Ես»-ը սպանում է զորությունը

«Ես»-ը սպանում է զորությունը
07.11.2026 | 00:01

Նոյեմբերի 7

Երբ դուք ապրում եք Իմ մեջ և ցանկանում կատարել Իմ կամքն ու Իմ գործը, այդ ժամանակ Իմ Հոգին ձեր կյանքի միջով անցնում է ուրիշներին։
Ոմանց թվում է, թե համեստություն են անում՝ ասելով, որ իրենք շատ քիչ բան են անում և Ինձ համար առանձնապես ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Ի՞նչ պատասխան տալ առվակին, եթե նա ասի. «Ես այնքան քիչ բան եմ անում, երանի թե ես կարողանայի ավելի օգտակար լինել»։
Այստեղ պատասխանը մեկն է. «Այդ դու չես, այլ քո միջոցով անցնող ջուրն է, որ օրհնում և փրկում է. քո միակ անելիքը պետք է լինի այն, որ թույլ չտաս, որպեսզի որևէ բան խցանի, փակի քո միջով անցնող ջրի ճամփան»։
Միակ խոչընդոտը, որ կարող է արգելելով խցանել առվակը, քո «ես»-ն է։ Երբ կարողանաս քեզանից հեռու նետել այն, այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Իմ Հոգին անարգել կհոսի քո միջով։ Այդ ժամանակ է, որ բոլոր ձեզ հետ շփվողներն օրըստօրե ավելի պարզորոշ կզգան, որ դուք Իմ զորությունը փոխանցող առուներ եք։
Երբ ըմբռնեք այս պարզ ճշմարտությունը, այնժամ դյուրին կլինի ընդունել, որ ձեզ հետ շփում ունեցողներն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ Իմ Հոգուց, որը ձեր միջով հոսում է՝ առուների միջով հոսող ջրի պես։
Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ